Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանը նորից ԱԺ նախագահի պաշտոնն է ուզում

Հովիկ Աբրահամյանը նորից  ԱԺ նախագահի պաշտոնն է ուզում
18.11.2016 | 01:05

ՀՀԿ-ի համագումարից հետո շատերը վերջապես հստակ պատասխան կունենան, թե կուսակցության ղեկավարը որտեղ է իրենց «տեսնում»։ Բայց սա ամենևին էլ չի խանգարում, որ ոմանք սեփական ծրագրերը մշակեն։ Տևական ժամանակ է, որ Հովիկ Աբրահամյանն անգործ է ու չգիտի, թե կուսակցությունն ինչ «բախտի» կարժանացնի իրեն։

Անորոշությունից նա օրումեջ Դուբայ է գնում, երկրում եղած օրերին էլ իրեն «պատեպատ» է տալիս, որ այս նպատակն իրագործի։ Մեր տեղեկություններով, նա նորից ուզում է ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալ։ Սա Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ, դժվար է ասել։ Ընդամենը կարելի է ենթադրել, որ եթե այս հարցում նրան երաշխիքներ տված լինեին, նա հիմա, ինչպես կասեր գործող վարչապետը, «աշխարհ շուռ կտար»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ